Logo

ԱԱ-2022-ին մասնակցած հավաքականների մրցանակային գումարը

09:36 / 23.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Հայտնի է դարձել Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությանը մասնակցած հավաքականների մրցանակային գումարը:

NBC Sports-ի հաղորդմամբ՝ ՖԻՖԱ-ն ԱԱ-2022-ի համար հատկացրել է 440 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ, ինչը 40 միլիոն դոլարով ավելի է, քան 2018 թվականին Ռուսաստանում կայացած Մունդիալինը:

Աշխարհի չեմպիոն հռչակված Արգենտինայի հավաքականը կստանա 42 միլիոն դոլար, երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիան՝ 30 միլիոն, բրոնզե մեդալակիր Խորվաթիան՝ 27 միլիոն, չորրորդ տեղը գրաված Մարոկկոն՝ 25 միլիոն։

Քառորդ եզրափակիչ փուլում մրցաշարը լքած հավաքականները վաստակել են 17-ական միլիոն դոլար (Բրազիլիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Անգլիա), 1/8 եզրափակիչից դուրս մնացած թիմերը՝ 13-ական միլիոն (ԱՄՆ, Սենեգալ, Ավստրալիա, Լեհաստան, Իսպանիա, Ճապոնիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա):

Այն թիմերը, որոնք չեն կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը, կստանան 9-ական միլիոն դոլար (Կատար, Էկվադոր, Ուելս, Իրան, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա, Դանիա, Թունիս, Կանադա, Բելգիա, Գերմանիա, Կոստա-Ռիկա, Սերբիա, Կամերուն, Գանա, Ուրուգվայ):

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2) և դարձել աշխարհի եռակի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ