Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչը կմեկնարկի Բրազիլիայի ու Խորվաթիայի հավաքականների խաղով։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Խորվաթիա. Դոմինիկ Լիվակովիչ, Յոսիպ Յուրանովիչ, Դեյան Լովրեն, Յոշկո Գվարդիոլ, Բորնա Սոսա, Մարսելո Բրոզովիչ, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Մարիո Պաշալիչ, Իվան Պերիշիչ, Անդրեյ Կրամարիչ:
Բրազիլիա. Ալիսոն, Դանիլո, Տիագո Սիլվա, Մարկինյոս, Էդեր Միլիտաո, Կազեմիրո, Լուկաս Պակետա, Նեյմար, Վինիսիուս Ժունիոր, Ռաֆինյա, Ռիշարլիսոն:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Այս խաղի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Արգենտինա - Նիդերլանդներ զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը 1/8 եզրափակիչում ուժեղ էր գտնվել Ճապոնիայից: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին գտնվել խորվաթները (3-1): Բրազիլիայի հավաքականը 1/8 եզրափակիչում մրցել էր Հարավային Կորեայի հետ ու հաղթել 4-1 հաշվով:


