Logo

ԱԱ-2022. Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց բրազիլացիներին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

21:48 / 09.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Խորվաթիայի հավաքականը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է:

Քառորդ եզրափակիչում աշխարհի փոխչեմպիոնը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով հաղթեց մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Բրազիլիայի հավաքականին:

Հիշեցնենք, որ խաղի հիմնական ժամանակը գոլազուրկ ավարտ էր ունեցել: Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվել էին գոլերով. 105-րդ րոպեին հաշիվը բացել էր Բրազիլիայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, իսկ 117-րդ րոպեին պատասխան գոլը խփել էր Խորվաթիայի հավաքականի ու Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչը:

Աշխարհի փոխչեմպիոնները կիսաեզրափակիչում կխաղան Նիդերլանդներ - Արգենտինա զույգի հաղթողի հետ:

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Խորվաթիա - Բրազիլիա՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 4-2) (տեսանյութ)

Նեյմար, 115 - Բրունո Պետկովիչ, 117

ԱԱ-2022. Խորվաթիա - Բրազիլիա. Մեկնարկային կազմեր 

Խորվաթիա – Բրազիլիա. Հին ընկերներ, նոր դեմքեր ու հուսալի դարպասապահներ

ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին

ԱԱ-2022-ի մասնակիցները. Բրազիլիան գնում է կրկին պատմական ու ռեկորդային չեմպիոնության հետևից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ