Խորվաթիայի հավաքականը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի 5-րդ մասնակիցն է:
Ճապոնիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանվեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում աշխարհի փոխչեմպիոն խորվաթները հաղթեցին 3-1 հաշվով:
Խորվաթիայի հավաքականի ու Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը երեք հարված հետ մղեց հարվածաշարի ժամանակ:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը կմրցի Բրազիլիա - Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ:
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Ճապոնիա - Խորվաթիա՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 1-3 ) (տեսանյութ)
Դայզեն Մաեդա, 43 - Իվան Պերիշիչ, 55


