Logo

ԱԱ-2022. Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը (ֆոտո)

01:24 / 11.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը:

Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 13-ին ուժերը կչափի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ: Մեկ օր անց եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները:

Ֆրանսիայի հավաքականը 21-րդ դարում առաջին թիմն է, որը գործող չեմպիոնի կարգավիճակում աշխարհի հաջորդ առաջնությունում հասնում է կիսաեզրափակիչ։ Մարոկկոն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած առաջին աֆրիկյան հավաքականն է։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022 եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում: Երրորդ տեղի համար հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 17-ին։

ԱԱ-2022, կիսաեզրափակիչ

Դեկտեմբերի 13

Արգենտինա  - Խորվաթիա՝ 23:00 (Երևանի ժամանակ)

Դեկտեմբերի 14

Ֆրանսիա - Մարոկկո՝ 23:00

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ