Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Լեհաստանի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիային:
Լեհաստանի հավաքականի կազմում խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին: 82-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը կարիերայում առաջին գոլը խփեց աշխարհի առաջնությունում ու արտասվեց:
Առաջին խաղակեսի վերջնամասում 11-մետրանոցից վրիպեց Սաուդյան Արաբիայի հավաքականի կիսապաշտպան Սալեմ Ալ Դաուսարին:
Լեհերը 4 միավորով գլխավորում են C խումբը: Սաուդիան Արաբիան երկրորդն է՝ 3 միավոր: Հաջորդ տուրում Լեհաստանի հավաքականը կմրցի Արգենտինայի, իսկ Սաուդյան Արաբիան՝ Մեքսիկայի հետ:
Հիշեցնենք, որ C խմբում են ընդգրկված նաև Արգենտինայի ու Մեքսիկայի հավաքականները, որոնք երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
ԱԱ-2022, երկրորդ տուր
C խումբ
Լեհաստան - Սաուդյան Արաբիա՝ 2-0
Պյոտր Զելինսկի, 39, Ռոբերտ Լևանդովսկի, 82
Վրիպում 11-մետրանոցից՝ Սալեմ Ալ Դաուսարի, 45+1 (Սաուդյան Արաբիա)
ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը


