Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երրորդ խաղում ուժերը կչափեն Պորտուգալիայի և Մարոկկոյի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ խաղում անընդմեջ մնացել է Պորտուգալիայի հավաքականի պահեստայինների թվում:
Մարոկկո. Յասին Բունու, Աշրաֆ Հակիմի, Ջավադ Յամիկ, Յահիմ Ատիյատ-Ալահ, Սոֆյան Ամրաբատ, Ռոմեն Սաիս, Ազեդին Ունահի, Սելիմ Ամալա, Հակիմ Զիեշ, Սոֆիան Բուֆալ, Յուսեֆ Էն-Նեսիրի:
Պորտուգալիա. Դիոգու Կոշտա, Դիոգու Դալոտ, Պեպե, Ռուբեն Դիաշ, Ռաֆայել Գերեյրու, Օտավիո, Ռուբեն Նևեշ, Բրունու Ֆերնանդեշ, Բերնարդու Սիլվա, Ժոաու Ֆելիշ, Գոնսալու Ռամուշ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, կայանալիք Անգլիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ:
ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
ԱԱ-2022-ի մասնակիցները. Ռոնալդուն ամեն ինչ կանի՝ վերջին փամփուշտը դիպուկ կրակելու համար


