Բելգիայի հավաքականն ավարտեց ելույթը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում՝ չկարողանալով հաղթահարել խմբային փուլի արգելքը։ F խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Մարոկկոյի հավաքականը 2-1 հաշվով առավելության հասավ Կանադայի նկատմամբ, իսկ Խորվաթիա - Բելգիա խաղում հաշիվը չբացվեց:
Կանադայի դեմ խաղում մարոկկացիների կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշն ու «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրին, իսկ կանադացիների գոլը գրանցվեց «Վեսթ Հեմի» պաշտպան Նայեֆ Ագերդի ինքնագոլի արդյունքում:
F խումբն ունեցավ սենսացիոն հաղթող, Մարոկկոյի հավաքականը 7 միավորով գրավեց առաջին տեղը։ Աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը 5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Բելգիան (4 միավոր) և Կանադան (0 միավոր) ավարտեցին ելույթները Կատար-2022-ում:
Մարոկկոյի հավաքականը 1/8 եզրափակիչում դեկտեմբերի 6-ին կմրցի E խմբում (Իսպանիա, Ճապոնիա, Կոստա Ռիկա, Գերմանիա) երկրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ, իսկ Խորվաթիան 1/8 եզրափակիչում դեկտեմբերի 5-ին ուժերը կչափի E խմբի հաղթողի հետ:
ԱԱ-2022, երրորդ տուր
F խումբ
Կանադա - Մարոկկո՝ 1-2 (տեսանյութ)
Նայեֆ Ագերդ, 40 (ինքնագոլ) - Հակիմ Զիեշ, 4, Յուսեֆ Էն-Նեսիրի, 23
Խորվաթիա - Բելգիա՝ 0-0 (տեսանյութ)
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Փախստականներից կազմված հավաքական, որի հաջողություններն այլևս անակնկալ չեն կարող համարվել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բելգիայի հավաքականի «ոսկե սերնդի» վերջին հնարավորությունը


