Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին, 73-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկեց Նիդերլանդների թիմի դեմ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման հաշիվը՝ 2-0։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողը 10-րդ գոլը խփեց Մունդիալներում ու հավասարվեց Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Գաբրիել Բատիստուտային:
Հիշեցնենք, որ Արգենտինա - Նիդերլանդներ խաղի հաշիվը 35-րդ րոպեին Մեսիի փոխանցումից բացել էր Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Նաուել Մոլինան:


