Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Գանայի նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակը ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում:
«Շատ կարևոր հաղթանակ էր աշխարհի առաջնության առաջին խաղում, բայց մենք դեռ ոչինչ չենք հաղթել: Սա ընդամենը առաջին քայլն էր:
Մենք կմնանք կենտրոնացած և կփորձենք հասնել մեր նպատակներին: Առա՛ջ Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն անրեպ էր իրացրել 11-մետրանոց հարվածն ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 37-ամյա հարձակվողը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել 5 Մունդիալներում:
Կատարում ընթացող ԱԱ-2022-ի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Ուրուգվայի (նոյեմբերի 28, Երևանի ժամանակով 23:00), իսկ Գանան՝ Հարավայի Կորեայի հետ (նոյեմբերի 28, Երևանի ժամանակով 17:00):


