Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն ճանաչվել է Սենեգալի թիմի դեմ Կատարում մեկնարկած աշխարհի առաջնության A խմբի առաջին տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հոլանդացիները հաղթել էին 2-0 հաշվով, իսկ 23-ամյա ֆուտբոլիստը 84-րդ րոպեին բացել էր հաշիվը:
Ընթացիկ մրցաշրջանում Գակպոն հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» կազմում անցկացրած 24 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 17 ասիստ:
ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել


