Logo

ԱԱ-2022. Շվեյցարիայի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

15:56 / 24.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը մեկնարկեց G խմբում։ Առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը դժվարին պայքարում 1-0 հաշվով հաղթեց Կամերունի հավաքականին:

Հանդիպման միակ գոլը 48-րդ րոպեին խփեց Շվեյցարիայի հավաքականի և «Մոնակոյի» հարձակվող Բրել Էմբոլոն, որն արմատներով Կամերունից է: Էմբոլոն ծնվել է Կամերունում, հետագայում տեղափոխվել է Շվեյցարիա և ստացել նաև այդ երկրի քաղաքացիություն: Կամերունցի ֆուտբոլիստն իր հայրենակիցների դարպասն ուղարկած գոլը չի տոնել:

Կամերունի հավաքականն աշխարհի առաջնություններում կրեց 8-րդ անընդմեջ պարտությունը: Մունդիալների պատմության ընթացքում պարտությունների ամենաերկար շարքը գրանցել է Մեքսիկայի հավաքականը՝ 9 խաղ:

G խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Երևանի ժամանակով 23:00-ից կմրցեն Բրազիլիայի և Սերբիայի հավաքականները:

Երկրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը կմրցի Բրազիլիայի, իսկ Կամերունի հավաքականը՝ Սերբիայի հետ:

ԱԱ-2022, առաջին տուր

G խումբ

Շվեյցարիա - Կամերուն՝ 1-0 (տեսանյութ)

Բրել Էմբոլո, 48

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ