Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի երկրորդ տուրում կմրցեն Թունիսի ու Ավստրալիայի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Թունիս. Այմեն Դամեն, Դիլան Բրոն, Յասին Մերիա, Ալի Աբդի, Մոհամեդ Դրեգեր, Մոնտասար Տալբի, Ալյե Սխիրի, Աիսա Լաիդունի, Յուսեֆ Մսակնի, Նաիմ Սլիտի, Իսամ Ժեբալի:
Ավստրալիա. Մեթյու Ռայան, Ֆրան Կարաչիչ, Ազիզ Բեհիչ, Քայ Ռոուլզ, Գարի Սուտար, Աարոն Մույ, Ջեքսոն Իրվին, Ռայլի Մակգրի, Մեթյու Լեկի, Քրեյգ Գուդվին, Միտչել Դյուկ:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին:
Հիշեցնենք, որ D խմբում են ընդգրկված նաև Ֆրանսիայի ու Դանիայի հավաքականները, որոնք երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:


