Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը ոչ-ոքի (1-1) խաղաց Ուրուգվայի հետ:
Սելեսաոյի կազմում գոլի հեղինակ դարձավ բրազիլական «Ֆլամենգոյի» խաղացող Ժերսոնը, իսկ հյուրերից աչքի ընկավ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն:
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն էլ նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ Պերուի նկատմամբ: Ալբիսելեստեի կազմում միակ գոլը խփեց իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
Արգենտինան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բրազիլիան ունի 18 միավոր և նահանջեց 5-րդ տեղ։
ԱԱ-2026, որակավորման փուլ, Հարավային Ամերիկայի գոտի, 12-րդ տուր
Բրազիլիա – Ուրուգվայ՝ 1-1
Ժերսոն, 62 – Ֆեդերիկո Վալվերդե, 52
Արգենտինա - Պերու` 1-0
Լաուտարո Մարտինես, 55