Logo

ԱԱ-2026. 1 միլիոնից ավելի տոմս է վաճառվել

00:41 / 17.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության 1 միլիոնից ավելի տոմս է վաճառվել, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

212 երկրներից և տարածքներից երկրպագուներ պատրաստվում են աշխարհի առաջնությանը մասնակցելուն, որը կկայանա Միացյալ Նահանգներում, Կանադայում ու Մեքսիկայում: Հյուրընկալող երկրների քաղաքացիներից հետո եվրոպացիներն են ամենաակտիվ գնորդները, մասնավորապես` անգլիացիները, գերմանացիները, իսպանացիներն ու ֆրանսիացիները: Նաև ակտիվորեն տոմսեր են գնում Բրազիլիայից, Կոլումբիայից ու Արգենտինայից:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Մունդիալին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ: Նաև պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ