ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ինստագրամյան էջում ներկայացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության երեք թալիսմանները:
Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք Մունդիալի թալիսմաններն են սպիտակագլուխ արծիվը` Կլաչը, եղջերու Մեյփլը և յագուար Զայուն։
«Այս երեք թալիսմանները կլինեն այս հատուկ մրցաշարի համար ստեղծված անհավանական, կենսունակ մթնոլորտի կենտրոնում։ Նրանք կգրավեն սրտերը, կբորբոքեն տոնակատարությունները Հյուսիսային Ամերիկայում և ամբողջ աշխարհում», - գրել է Ինֆանտինոն։
Առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրում, առաջին անգամ կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ: Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։


