Logo

ԱԱ-2026-ի հանդիպումների խաղակեսերում 3-րոպեանոց դադար կլինի

19:14 / 08.12.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության բոլոր հանդիպումների ամեն խաղակեսում 3-րոպեանոց դադար կլինի, հաղորդում է The Athletic-ը՝ հղում անելով ՖԻՖԱ-ին։

3-րոպեանոց դադարների ժամանակ ֆուտբոլիստները զովանալու համար ջուր կխմեն: Դադարները կլինեն յուրաքանչյուր խաղակեսի 22-րդ րոպեին: Խաղի ժամանակը չի կանգնեցվի, մրցավարները հետո այդ 3 րոպեն կներառեն ավելացվելիք ժամանակի մեջ:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ