Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի և Ուրուգվայի հավաքականները չպարզեցին հաղթողին` 0-0։
Հանդիպման ամբողջ ընթացքում բոլիվիացիներն ունեին խաղային ու տարածքային զգալի առավելություն, կատարեցին 32 հարված, բայց չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Ուրուգվայցիների դարպասապահ Սերխիո Ռոչետը 7 սեյվ արեց։
Ուրուգվայը 21 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, Բոլիվիայի թիմը 14 միավորով 7-րդն է։
Հարավամերիկյան ընտրական գոտուց Մունդիալի ուղեգիր են նվաճելու լավագույն 6 հավաքականները, իսկ 7-րդ տեղը զբաղեցրած թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆի։
ԱԱ-2026, Հարավամերիկյան ընտրական գոտի, 14-րդ տուր
Բոլիվիա - Ուրուգվայ` 0-0


