Կայացել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած և Ազգերի լիգայի արդյունքներով որակավորված հավաքականները բաժանվել են զույգերի, որոնց հաղթողները կվիճարկեն 4 ուղեգիր:
- A զամբյուղում կհայտնվի այս ցանցի ուժեղագույն հավաքականը (Իտալիա - Հյուսիսային Իռլանդիա) - (Ուելս - Բոսնիա և Հերցեգովինա)
- B (Ուկրաինա - Շվեդիա) - (Լեհաստան - Ալբանիա)
- C (Թուրքիա - Ռումինիա) - (Սլովակիա - Կոսովո)
- D (Դանիա - Հյուսիսային Մակեդոնիա) - (Չեխիա - Իռլանդիա)
Կիսաեզրափակիչները կկայանան 2026 թվականի մարտի 26-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 31-ին։


