Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Ֆրանսիան հաղթեց, բայց առաջատար չէ, Իտալիան 5 գոլ խփեց, մյուս արդյունքները

00:54 / 06.09.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական խաղային օրը միաժամանակ կայացավ 10 հանդիպում:

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ազգային թիմին և հաջող մեկնարկ գրանցեց D խմբում: Այդուհանդերձ, խմբի առաջատար դարձավ Իսլանդիայի հավաքականը, որը 5-0 հաշվով ջախջախեց Ադրբեջանի թիմին:

Իտալիայի հավաքականը շոկային մեկնարկից հետո սկսել է միավորներ վաստակել և խմբում երկրորդ հաղթանակը տարավ: Ջենարո Գատուզոյի թիմը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Էստոնիայի հավաքականի դարպասը, սակայն շարունակում է հետ մնալ առաջատարներ Իսրայելից (9 միավոր) և Նորվեգիայից (12):

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշար

B խումբ, 1-ին տուր

Շվեյցարիա – Կոսովո` 4-0

Մանուել Ականջի, 22, Բրել Էմբոլո, 25, 45, Սիլվան Վիդմեր, 39

Սլովենիա – Շվեդիա՝ 2-2

Սանդի Լովրիչ, 46, Ժան Վիպոտնիկ, 90 – Էնթոնի Էլանգա, 18, Յասին Այարի, 73

C խումբ, 1-ին տուր

Հունաստան - Բելառուս` 5-1

Կոնստանտինոս Կարետսաս, 3, Վանգելիս Պավլիդիս, 17, Անաստասիոս Բակասետաս, 21, Դիմիտրիոս Կուրբելիս, 36, Խրիստոս Ցոլիս, 63 – Գերման Բարկովսկի, 72

Դանիա – Շոտլանդիա՝ 0-0

D խումբ, 1-ին տուր

Ուկրաինա – Ֆրանսիա՝ 0-2

Մայքլ Օլիսե, 10, Կլիան Մբապե, 82

Իսլանդիա – Ադրբեջան՝ 5-0

Վիկտոր Պալսոն, 45+2, Իսակ Յոհանեսոն, 47, 56, Ալբերտ Գուդմունսոն, 66, Կրիստիան Հլինսոն, 73

I խումբ, 5-րդ տուր

Իտալիա – Էստոնիա՝ 5-0

Մոյզե Քին, 58, Մատեո Ռետեգի, 69, 89, Ջիակոմո Ռասպադորի, 71, Ալեսանդրո Բաստոնի, 90+2

Մոլդովա – Իսրայել՝ 0-4

Դոր Պերեց, 15, Մանոր Սոլոմոն, 35, Տաի Բարիբո, 59, Օսկար Գլուխ, 77

L խումբ, 5-րդ տուր

Չեռնոգորիա – Չեխիա՝ 0-2

Լուկաս Չերվ, 3, Վացլավ Չեռնի, 90+6

Ֆարերյան կղզիներ – Խորվաթիա՝ 0-1

Անդրե Կրամարիչ, 31

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ