Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստան - Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են

22:32 / 14.08.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերն առցանց եղանակով վաճառվել են, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերի վաճառքը սկսվել էր առավոտյան, մեկ ժամ անց հսկայական քանակի այցելությունների պատճառով tickets.ffa.am կայքի աշխատանքը խափանվել էր:

Ըստ ՀՖՖ մամուլի ծառայության` հետագայում վաճառքն իրականացվել է հերթային համակարգի կիրառմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ