Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականը 9 գոլ բաց թողեց, Պորտուգալիան Մունդիալում է

19:57 / 16.11.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում հյուրընկալվելիս 1-9 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայի թիմից։

Հայաստանի հավաքականի միակ գոլը 18-րդ րոպեին խփեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։

Պորտուգալացիներից հեթ-տրիկ գրանցեցին Բրունու Ֆեռնանդեշն ու Ժոաու Նևեշը, մեկական անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկան Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը, Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Պորտուգալիան 13 միավորով խմբում գրավեց առաջին տեղը` նվաճելով Մունդիալի ուղեգիր։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

F խումբ

Պորտուգալիա - Հայաստան` 9-1

Ռենատու Վեյգա, 7, Գոնսալու Ռամուշ, 28, Ժոաու Նևեշ, 30, 41, 81, Բրունու Ֆեռնանդեշ, 45+3 (11մ), 52, 72 (11մ), Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 90+2 - Էդուարդ Սպերցյան, 18

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ