Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Պորտուգալիային

21:52 / 06.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի առաջին խաղում Երևանում 0-5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի թիմին։

Մրցակցից դուբլ գրանցեցին Կրիշտիանու Ռոնալդուն ու Ժոաու Ֆելիքսը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի ընկավ Ժոաու Կանսելուն։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին` սեփական դաշտում մրցելով Իռլանդիայի ազգային հավաքականի դեմ, մեկնարկը` ժամը 20:00-ին։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։ Ժամը 22:45-ից հեռուստաալիքով կհեռարձակվի խմբի մյուս խաղը` Իռլանդիա - Հունգարիա։

ԱԱ-2026, եվրոպական ընտրական մրցաշար, առաջին տուր

F խումբ

Հայաստան - Պորտուգալիա` 0-5

Ժոաու Ֆելիքս, 10, 61, Կրիշտիանու Ռոնալդու, 21, 46, Ժոաու Կանսելու, 32

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ