Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Արգենտինայի հավաքականն ուրուգվայցիներին հաղթել է տպավորիչ գոլով

11:24 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու 13-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Ուրուգվայի ազգային թիմին։

«Ալբիսելեստեի» հաղթական գոլը հեռվից շքեղ հարվածով 68-րդ րոպեին խփել է ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Տիագո Ալմադան։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց են թողել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի»), Միլանի «Ինտեր» հարձակվող Լաուտարո Մարտինեսն ու Պաուլո Դիբալան («Ռոմա»)։

Արգենտինացիները 28 միավորով ընտրական գոտու առաջատարն են և մարտի 26-ին սեփական դաշտում Բրազիլիայի հավաքականին չպարտվելու դեպքում կապահովեն աշխարհի առաջնության ուղեգիրը։ Ուրուգվայի հավաքականը 20 միավորով չորրորդն է։

Հարավամերիկյան գոտուց աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր են նվաճելու լավագույն 6 հավաքականները, իսկ 7-րդ տեղը գրաված թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆին։

ԱԱ-2026, Հարավային Ամերիկայի ընտրական գոտի, 13-րդ տուր

Ուրուգվայ - Արգենտինա` 0-1

Տիագո Ալմադա, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ