Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի հերթական տուրում Իսպանիայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 6-0 հաշվով հաղթեց Թուրքիայի թիմին։
«Ֆուրիա ռոխայից» հեթ-տրիկ ձևակերպեց Միկել Մերինոն, Պեդրին դարպասի գրավմամբ աչքի ընկավ երկու, Ֆերան Տոռեսը` մեկ անգամ։
Եվրոպայի գործող չեմպիոնը 6 միավորով E խմբի առաջատարն է, Թուրքիան 3 միավորով երրորդն է։
6-0 հաշվով հաղթեց նաև Բելգիայի հավաքականը` առավելության հասնելով Ղազախստանի թիմի դեմ խաղում։
«Կարմիր սատանաներից» դուբլ գրանցեցին Ժերեմի Դոկուն ու Կևին Դե Բրույնեն։
Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը J խմբում 10 միավորով երկրորդն է, Ղազախստանը` 3 միավորով չորրորդը։
Ընտրական մրցաշարում առաջին հաղթանակը տարավ Գերմանիայի ազգային հավաքականը, որը A խմբում Քյոլնում 3-1 հաշվով պարտության մատնեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին։
Խմբի մյուս խաղում Սլովակիան 1-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի հավաքականին։
Խումբը 6 միավորով գլխավորում է Սլովակիան, Հյուսիսային Իռլանդիան 3 միավորով երկրորդն է, Գերմանիան` նույնքան միավորով երրորդը, իսկ Լյուքսեմբուրգը միավոր չի վաստակել։
Լեհաստանի հավաքականն էլ սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի թիմին։
Յան Ուրբանի գլխավորած թիմը 10 միավորով երկրորդն է G խմբում, Ֆինլանդիան ունի 7 միավոր ու երրորդն է։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
A խումբ
Գերմանիա - Հյուսիսային Իռլանդիա` 3-1
Սերժ Գնաբրի, 7, Նադիմ Ամիրի, 69, Ֆլորիան Վիրց, 72
Լյուքսեմբուրգ - Սլովակիա` 0-1
Տոմաշ Ռիգո, 90
E խումբ
Թուրքիա - Իսպանիա` 0-6
Պեդրի, 6, 62, Միկել Մերինո, 22, 45+1, 57, Ֆերան Տոռես, 53
G խումբ
Լեհաստան - Ֆինլանդիա` 3-1
Մեթի Քեշ, 27, Ռոբերտ Լևանդովսկի, 45+2, Յակուբ Կամինսկի, 55 - Բենյամին Կալման, 88
J խումբ
Բելգիա - Ղազախստան` 6-0
Կևին Դե Բրույնե, 42, 84, Ժերեմի Դոկու, 44, 60, Նիկոլաս Ռասկին, 51, Թոմաս Մենյե, 87


