Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի նախավերջին տուրում հյուրընկալվեց Վրաստանի ազգային թիմին և հաղթեց 4-0 հաշվով:
Դուբլ գրանցեց հարձակվող Միկել Օյարսաբալը, մեկական գոլ էլ խփեցին Մարտին Սուբիմենդին ու Ֆերան Տոռեսը:
Զուգահեռ ընթացած խաղում Թուրքիայի հավաքականը տանը 2-0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ազգային թիմին: 18-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց Հաքան Չալհանօղլուն, իսկ 83-րդ րոպեին ինքնագոլ գրանցեց Աթանաս Չեռնևը:
Վերջին տուրից առաջ Իսպանիայի հավաքականը 15 միավորով առաջատարն է, Թուրքիան` 12 միավորով երկրորդը: Երեք օր անց Իսպանիայի հավաքականը կընդունի Թուրքիային, որին արտագնա խաղում հաղթել էր 6-0 հաշվով: Վրացիները 3 միավորով երրորդն են և այլևս չեն կարող պայքարել երկրորդ տեղի համար, Բուլղարիան միավոր չունի:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
E խումբ
Վրաստան - Իսպանիա` 0-4
Միկել Օյարսաբալ, 11 (11մ), 63, Մարտին Սուբիմենդի, 22, Ֆերան Տոռես, 34
Թուրքիա - Բուլղարիա` 2-0
Հաքան Չալհանօղլու, 18 (11մ), Աթանաս Չեռնև, 83 (ինքնագոլ)
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


