Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Իտալիան գերգոլառատ խաղում հաղթեց Իսրայելին, օրվա արդյունքները

00:44 / 09.09.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբում երրորդ հաղթանակը տարավ:

Ջենարո Գատուզոյի գլխավորած հավաքականը 5-4 հաշվով կամային հաղթանակ տարավ Իսրայելի ազգային թիմի դեմ խաղում: Իտալացիներից դուբլ գրանցեց Մոյզ Քինը, մեկական գոլ խփեցին Մատեո Պոլիտանոն, Ջակոմո Ռասպադորին և Սանդրո Տոնալին: Ի դեպ, իտալացիներից ինքնագոլ գրանցեցին Մանուել Լոկատելին և Ալեսանդրո Բաստոնին:

Իտալիան և Իսրայելը 9-ական միավոր ունեն, համապատասխանաբար 2-3-րդ տեղերում են: Առաջատար Նորվեգիան ունի 12 միավոր:

L խմբում Խորվաթիայի ազգային հավաքականը տանը 4-0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին: Գոլ խփեցին Կրիստիան Յակիչը, Անդրեյ Կրամարիչը, Իվան Պերիշիչը, ինքնագոլ գրանցեց Էդվին Կուցը: Յակիչին ասիստ կատարեց լեգենդար Լուկա Մոդրիչը:

Խորվաթիայի հավաքականը 4 խաղից հետո անպարտելի է և 12 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող Չեխիայի հավաքականը նույնպես ունի 12 միավոր:

ԱԱ-2026-ի որակավորում, Եվրոպական գոտի

I խումբ

Իսրայել - Իտալիա` 4-5

Մանուել Լոկատելի, 16 (ինքնագոլ), Դոր Պերեց, 52, 89, Ալեսանդրո Բաստոնի, 87 (ինքնագոլ) - Մոյզ Քին, 40, 54, Մատեո Պոլիտանո, 58, Ջակոմո Ռասպադորի, 81, Սանդրո Տոնալի, 90+1

L խումբ

Խորվաթիա - Չեռնոգորիա` 4-0

Կրիստիան Յակիչ, 35, Անդրեյ Կրամարիչ, 51, Էդվին Կուց, 85 (ինքնագոլ), Իվան Պերիշիչ, 90+2

Ջիբրալթար - Ֆարերյան կղզիներ` 0-1

B խումբ

Կոսովո - Շվեդիա` 2-0

Շվեյցարիա - Սլովենիա` 3-0

Նիկո Էլվեդի, 18, Բրել Էմբոլո, 33, Դան Նդոյե, 38

C խումբ

Բելառուս -  Շոտլանդիա` 0-2

Հունաստան - Դանիա` 0-3

Միկել Դամսգոր, 32, Անդրեաս Քրիստենսեն, 62, Ռասմուս Հոյլուն, 81

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ