Logo

ԱԱ-2026-ի որակավորում. ԿԴՀ-ի հավաքականը հաղթեց Կամերունին և դուրս եկավ փլեյ-օֆֆի եզրափակիչ

00:56 / 15.11.2025Ֆուտբոլ
null

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Կամերունի ազգային թիմին և դուրս եկավ աշխարհի 2026 թվականի առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի եզրափակիչ:

Միակ գոլը երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին խփեց ֆրանսիական «Լիլի» պաշտպան Շանսել Մբեմբան: «Նոայի» դարպասապահ Տիմոթի Ֆայուլուն ԿԴՀ-ի հավաքականի պահեստայինների կազմում էր:

ԿԴՀ-ի հավաքականը նոյեմբերի 16-ին եզրափակիչում կհանդիպի Նիգերիայի ազգային թիմին: Հաղթողը դուրս կգա միջմայրցամաքային փլեյ-օֆֆ փուլ, որի խաղերը կանցկացվեն մարտին: 6 հավաքականներ կլինեն միջմայրցամաքային փլեյ-օֆֆ փուլում, Մունդիալի 2 ուղեգիր կվիճարկեն:

ԱԱ-2026, աֆրիկյան գոտու ընտրական մրցաշար, փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ

Կամերուն - ԿԴՀ` 0-1

Շանսել Մբեմբա, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ