Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի L խմբում Խորվաթիայի ազգային հավաքականը տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի թիմին։
Զլատկո Դալիչի գլխավորած թիմը 16 միավորով խմբի առաջատարն է, Ջիբրալթարը միավոր չունի և վերջինն է` 5-րդը։
Դանիան 3-1 հաշվով հաղթեց Հունաստանին և 10 միավորով գլխավորեց C խումբը։ Հույները 3 միավորով երրորդն են։
Լեհաստանի հավաքականը մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթեց Լիտվային։
Հյուրերի գոլերից մեկը խփեց «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Լեհերը 13 միավորով G խմբում երրորդն են, Լիտվան` 3 միավորով չորրորդը։
Ռումինիայի հավաքականը 90+5-ին խփած գոլի շնորհիվ 1-0 հաշվով առավելության հասավ Ավստրիայի դեմ խաղում։
Միրչա Լուչեսկուի գլխավորած թիմը H խմբում 10 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Ավստրիան 15 միավորով առաջինն է։
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
C խումբ
Դանիա - Հունաստան` 3-1
Ռասմուս Հոյլուն, 21, Յոակիմ Անդերսեն, 40, Միկել Դամսգոր, 41 - Խրիստոս Ցոլիս, 63
G խումբ
Լիտվա - Լեհաստան` 0-2
Սեբաստյան Շինանսկի, 15, Ռոբերտ Լևանդովսկի, 64
H խումբ
Ռումինիա - Ավստրիա` 1-0
Վիրջիլ Գիցե, 90+5
L խումբ
Խորվաթիա - Ջիբրալթար` 3-0
Տոնի Ֆրուկ, 30, Լուկա Սուչիչ, 78, Մարտին Էրիչ, 90+6
Չիրացված 11-մետրանոց` Լովրո Մայեր, 56 (Խորվաթիա)
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


