Կայացել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
- Նոր Կալեդոնիա - Ճամայկա զույգի հաղթողը եզրափակիչում կհանդիպի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականին,
- Բոլիվիա - Սուրինամ զույգի հաղթողն ուղեգիրը կվիճարկի Իրաքի ազգային հավաքականի հետ:
Կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները կանցկացվեն 2026 թվականի մարտի 23-31-ը Գվադալախարայում և Մոնտերեյում:


