Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Նիդերլանդների հաղթանակը, Չեխիայի սենսացիոն պարտությունը

21:53 / 12.10.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի G խմբում Նիդերլանդների ազգային հավաքականը սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի թիմին։

Ռոնալդ Կումանի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Դոնիել Մալենը, Վիրջիլ վան Դեյկը, Մեմֆիս Դեպայն ու Կոդի Գակպոն։

«Նարնջագույնները» 16 միավորով խմբի առաջատարն են, Ֆինլանդիան 10 միավորով երրորդն է։

Չեխիայի հավաքականը L խմբում հյուրընկալվելիս 1-2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Ֆարերյան կղզիներից։

Չեխերը 7 խաղից հետո 13 միավոր են վաստակել ու երկրորդ տեղում են, Ֆարերյան կղզիները 12 միավորով երրորդն է։

Շոտլանդիան էլ 2-1 հաշվով հաղթել է Բելառուսին` 10 միավորով գլխավորելով C խումբը։

Բելառուսի հավաքականը պարտվել է բոլոր չորս խաղերում և վերջինն է` չորրորդը։

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

C խումբ

Շոտլանդիա - Բելառուս` 2-1

Չե Ադամս, 15, Սքոթ Մաքթոմինեյ, 84 - Գլեբ Կուչկո, 90+6

G խումբ

Նիդերլանդներ - Ֆինլանդիա` 4-0

Դոնիել Մալեն, 8, Վիրջիլ վան Դեյկ, 17, Մեմֆիս Դեպայ, 38 (11մ), Կոդի Գակպո, 84

L խումբ

Ֆարերյան կղզիներ - Չեխիա` 2-1

Հանուս Սորենսեն, 67, Մարտին Ագնարսոն, 81 - Ադամ Կարաբեց, 78

Սան Մարինո - Կիպրոս՝ 0-4

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ