Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն կարիերայում երկրորդ անգամ հրավիրվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքական:
Ֆայուլուն Կոնգոյի հավաքականի կազմում կպատրաստվի Կամերունի ազգային թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի խաղին: Այս խաղը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, հաղթողը հաջորդ մրցավեճում այլ հավաքականի հետ կվիճարկի Մունդիալի ուղեգիր:
26-ամյա Ֆայուլուն մինչև այժմ 1 խաղ է անցկացրել ԿԴՀ հավաքականի կազմում:



