«Ռայո Վալյեկանոյի» վինգեր Խորխե դե Ֆրուտոսը հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքական, հայտնում է ԻԱՖՖ պաշտոնական կայքը։
28-ամյա եզրայինը «Ֆուրիա ռոխայի» հայտացուցակում փոխարինել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալին։ Դե Ֆրուտոսը հավաքականում մասնակցել է մեկ հանդիպման։
Եվրոպայի գործող չեմպիոնն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբում նոյեմբերի 15-ին Թբիլիսիում կմրցի Վրաստանի դեմ, իսկ նոյեմբերի 18-ին Սևիլիայում կընդունի Թուրքիային։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը 12 միավորով խմբի առաջատարն է։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


