Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին խաղում Պորտու քաղաքի «Դրագան» ստադիոնում կհյուրընկալվի Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի թիմին: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Պորտուգալիա. Դիոգու Կոշտա, Նելսոն Սեմեդու, Ռենատու Վեյգա, Ռուբեն Դիաշ, Ժոաու Կանսելու, Ժոաու Նևեշ, Բեռնարդու Սիլվա, Վիտինյա, Բրունու Ֆեռնանդեշ, Ռաֆայել Լեաու, Գոնսալու Ռամուշ:
Հայաստան. Հենրի Ավագյան, Ստյոպա Մկրտչյան, Սերգեյ Մուրադյան, Էրիկ Փիլոյան, Նաիր Թիկնիզյան, Կամո Հովհաննիսյան, Նարեկ Աղասարյան, Կարեն Մուրադյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Հրանտ-Լեոն Ռանոս:
Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը Երևանի ժամանակով 17:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու F խմբում 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում է և այլևս չի կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Պորտուգալիան 10 միավորով առաջատարն է:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


