Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը սկսեց հաղթանակով:
Բրիտանական հավաքականը J խմբում տանը 3-1 հաշվով հաղթեց Ղազախստանի ազգային թիմին: Տանտերերից գոլ խփեցին Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Բեն Դևիսը, «Լիդսի» վինգեր Դենիել Ջեյմսը և գերմանական «Հանովերի» հարձակվող Ռաբի Մատոնդոն:
Քիչ առաջ առաջ այս խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին:
L խմբում Չեխիայի հավաքականը տանը 2-1 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին: Տանտերերից դուբլ գրանցեց Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը:
I խմբում էլ Իսրայելը նույն հաշվով հաղթեց Էստոնիային` 2-1:
ԱԱ-2026-ի որակավորման փուլ, առաջին տուր
J խումբ
Ուելս - Ղազախստան` 3-1 (տեսանյութ)
Դենիել Ջեյմս, 9, Բեն Դևիս, 47, Ռաբի Մատոնդո, 90 - Ասխաթ Տագիբերգեն, 32 (11մ)
L խումբ
Չեխիա - Ֆարերյան կղզիներ` 2-1 (տեսանյութ)
Պատրիկ Շիկ, 25, 85 - Գունար Վատնամար, 83
I խումբ
Իսրայել - Էստոնիա` 2-1 (տեսանյութ)
Կարլ Հեյն, 23 (ինքնագոլ), Էլի դասա, 75 - Մաքսիմ Պասկոտսի, 10
Հեռացում` Մարկուս Սումեթս, 87 (Էստոնիա)
ԱԱ-2026-ի որակավորում. Նորվեգիան մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով, այլ արդյունքներ


