Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Ուելսը հաղթեց Ղազախստանին և գլխավորեց J խումբը

19:53 / 04.09.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու J խմբի 5-րդ տուրի մեկնարկային խաղում Ուելսի հավաքականը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Ղազախստանի ազգային թիմին:

Միակ գոլը 24-րդ րոպեին խփեց հարձակվող Կիֆեր Մուրը:

Ուելսի հավաքականը 5 խաղից հետո 10 միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը, Ղազախստանը մեկ հանդիպում պակաս է անցկացրել և երեք միավորով նախավերջին` չորրորդ տեղում է:

ԱԱ-2026-ի որակավորում, J խումբ, 5-րդ տուր

Ղազախստան - Ուելս` 0-1

Կիֆեր Մուր, 24

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ