Աշխարհի 2026 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի 5-րդ տուրում Իրանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է Հյուսիսային Կորեային։
Հյուրերից դուբլ է գրանցել ռուսական «Ռոստովի» վինգեր Մոհամադ Մոհեբին։ Իրանցիները 51-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով և քիչ մնաց բաց թողնեին երեք գնդակի առավելությունը. մրցակիցը երկու գոլ խփեց, սակայն ավելին անել չհաջողվեց։
Իրանցիներից ասիստների հեթ-տրիկ գրանցեց Միլանի «Ինտերի» հարձակվող Մեհդի Թարեմին։
Իրանը 13 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը, Հյուսիսային Կորեան 2 միավորով վերջին` 6-րդ տեղում է։
Արտագնա խաղում հաղթել է նաև Հարավային Կորեայի հավաքականը, որը 3-1 հաշվով առավելության է հասել Քուվեյթի թիմի նկատմամբ։
Հարավկորեացիների գոլերից մեկը 19-րդ րոպեին խփել է թիմի ավագ, Լոնդոնի «Տոտենհեմի» եզրային հարձակվող Հյոն Մին Սոնը։
Հոն Մյոն Բոյի գլխավորած հավաքականը նույնպես միավորների քանակը հասցրել է 13-ի և B խմբում առաջին տեղում է, Քուվեյթը 3 միավորով 5-րդն է։
ԱԱ-2026, որակավորման փուլ, Ասիայի գոտի, 5-րդ տուր
A խումբ
Հյուսիսային Կորեա - Իրան` 2-3
Մեհդի Թարեմի, 56 (ինքնագոլ), Կիմ Յու Սոն, 59 - Մեհդի Ղայեդի, 29, Մոհամադ Մոհեբի, 41, 45
Հեռացում` Շոջա Հալիլզադե, 51 (Իրան)
Չիրացրած 11-մետրանոց` Մեհդի Թարեմի, 67 (Իրան)B խումբ
Քուվեյթ - Հարավային Կորեա` 1-3
Մոհամադ Դահամ, 60 - Օ Սե Հուն, 10, Հյոն Մին Սոն, 19 (11մ), Պե Չուն Հո, 74