Logo

ԱԱ-2026-ն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները

18:47 / 16.04.2025Ֆուտբոլ
null

Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող 16 քաղաքներից 15-ի պաշտոնական պաստառները, հաղորդում է ՖԻՖԱ-ն:

Պաստառները կցուցադրեն մրցաշարն ընդունող քաղաքների մշակութային ու գեղարվեստական ոգին՝ միաժամանակ ընդգծելով ամենասիրված մարզաձևի միասնությունը, բազմազանությունն ու կիրքը:

2026 թվականին կայանալիք Մունդիալն առաջինն է, որ կանցկացվի երեք երկրներում՝ Կանադայում, Մեքսիկայում ու ԱՄՆ-ում: Այն կդառնա պատմական իրադարձություն՝ որպես պատմության մեջ աշխարհի ամենամեծ առաջնություն, որին կմասնակցեն 48 թիմեր, իսկ խաղերը տեղի կունենան 16 քաղաքներում: 

Ներկայացված չէ միայն Դալասի պաշտոնական պաստառը, որը կհրապարակվի ապրիլի 17-ին: Իսկ ապրիլի 19-ից պաստառները կլինեն վաճառքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ