Ավարտվեց ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարը: Խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը նվաճեցին Մունդիալի ուղեգիր, իսկ 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կմասնակցեն անցումային փլեյ-օֆֆին: Նրանց կմիանան նաև Ազգերի լիգայի միջոցով փլեյ-օֆֆում հայտնված թիմերը:
Առաջին զամբյուղ
Իտալիա, Թուրքիա, Դանիա, Ուկրաինա
Երկրորդ զամբյուղ
Լեհաստան, Ուելս, Չեխիա, Սլովակիա
Երրորդ զամբյուղ
Ալբանիա, Իռլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո
Չորրորդ զամբյուղ
Շվեդիա, Ռումինիա, Հյուսիսային Իռլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա
Առաջին զամբյուղի թիմերը կխաղան չորրորդ զամբյուղի թիմերի հետ, երկրորդ զամբյուղի թիմերը՝ երրորդ զամբյուղի թիմերի դեմ: Վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 20-ին: Ձևավորված զույգերի միջև կկայանա մեկ խաղ, հաղթողը կխաղա մյուս զույգի հաղթողի հետ, և 4 «եզրափակիչների» հաղթողները կնվաճեն Մունդիալի ուղեգիր: Հանդիպումները կկայանան 2026 թվականի մարտին:


