Ֆուտբոլի Եգիպտոսի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության աֆրիկյան ընտրական գոտու հերթական խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց Գվինեա Բիսաուի թիմի հետ:
Եգիպտոսցիներին 70-րդ րոպեին դիպուկ հարվածով պարտությունից փրկեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը:
Նիգերիայի հավաքականը չորրորդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Բենինի թիմից:
Եգիպտոսցիներն A խմբում 10 միավորով առաջատար են, Գվինեա Բիսաուն 6 միավորով երկրորդն է: Նիգերիայի հավաքականը C խմբում երեք միավորով 5-րդն է 6 թիմերի պայքարում: Բենինը 7 միավորով գլխավորում է խումբը:
ԱԱ-2026-ի ընտրական փուլ, չորրորդ տուր
A խումբ
Գվինեա Բիսաու - Եգիպտոս՝ 1-1 (տեսանյութ)
Մամա Բալդե, 42 - Մոհամեդ Սալահ, 70
C խումբ
Բենին - Նիգերիա՝ 2-1 (տեսանյութ)
Ջոդել Դոսու, 37, Ստեվ Մունյե, 45+3 - Ռաֆայել Օնյեդիկա, 27