Logo

ԱԱ-2026 որակավորում. Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի վերջին մրցակիցն է

11:27 / 24.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի վերջին մրցակիցն աշխարհի 2026 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի F խմբում Պորտուգալիայի թիմն է։

Պորտուգալիայի հավաքականը F խմբում ընդգրկվել է Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչում Դանիային հաղթելու և կիսաեզրափակիչ դուրս գալու արդյունքում։

Հայաստանի հավաքականն ընտրական փուլը կսկսի և կավարտի հենց Պորտուգալիայի թիմի դեմ խաղերով։ Կողմերը կմրցեն սեպտեմբերի 6-ին Երևանում և նոյեմբերի 16-ին Պորտուգալիայում։

Վիճակահանությամբ F խմբում են ընդգրկվել նաև Հունգարիայի ու Իռլանդիայի հավաքականները։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ