Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը դիտարժան խաղում 3-2 հաշվով կամային հաղթանակ է տարել Կոլումբիայի նկատմամբ։
Մարսելո Բիելսայի գլխավորած թիմը հաղթական գոլը խփել է ավելացված 11-րդ րոպեին. աչքի է ընկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն։
Մինչև այդ 90+6-ին Կոլումբիայից հաշիվը հավասարեցրել էր ֆրանսիական «Ռենի» վինգեր Կառլոս Անդրես Գոմեսը։
Ուրուգվայի հավաքականն այս ընտրական գոտում 19 միավորով բարձրացել է երկրորդ տեղ։ Կոլումբիան նույնքան միավորով լրացուցիչ ցուցանիշներով նահանջել է երրորդ տեղ։
ԱԱ-2026, որակավորման փուլ, Հարավային Ամերիկայի գոտի, 11-րդ տուր
Ուրուգվայ - Կոլումբիա` 3-2
Դավինսոն Սանչես, 57 (ինքնագոլ), Ռոդրիգո Ագիռո, 60, Մանուել Ուգարտե, 90+11 - Խուան Կինտերո, 31, Կառլոս Անխել Գոմես, 90+6