Բաստետբոլի Ավստրիայի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 99-63 հաշվով առավելության հասավ Ալբանիայի թիմի նկատմամբ։
Քրիս Օ'Շիի գլխավորած հավաքականը C խմբում երկրորդ հաղթանակը տարավ և 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։
Ավստրիացիներն այս խաղից հետո կժամանեն Երևան, որտեղ նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցելու են Հայաստանի հավաքականի դեմ։ Հայաստանը երկու խաղից հետո 3 միավոր է վաստակել ու երկրորդ տեղում է։
ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլ, երրորդ տուր
C խումբ
Ալբանիա - Ավստրիա` 63-99 (18-27, 17-23, 12-32, 16-17)