Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 22-ին կսկսի պայքարը 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում:
C խմբի առաջին տուրում Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի Ավստրիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին:
C խմբում ընդգրկված է նաև Ալբանիան, որին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:


