Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացել է ֆուտբոլի կանանց աշխարհի 2027 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է C 6 խմբում, որտեղ մրցակիցներն են Բելառուսի և Ղազախստանի թիմերը:
Ընտրական փուլը կմեկնարկի հաջորդ տարվա մարտի 3-ից:


