Logo

ԱԱ-2026. Արգենտինան ապահովեց առաջին տեղը որակավորման մրցաշարում

10:32 / 06.06.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 15-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Չիլիի ազգային թիմի դեմ խաղում և ապահովեց առաջին տեղը:

Հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը:

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն ընտրական մրցաշարի ավարտից 3 տուր առաջ 10 միավորով գերազանցում է հետապնդող Էկվադորի և Պարագվայի հավաքականներին:

ԱԱ-2026, Հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշար, 15-րդ տուր

Չիլի - Արգենտինա՝ 0-1

Խուլիան Ալվարես, 16

Պարագվայ - Ուրուգվայ՝ 2-0

Մատիաս Գալարսա, 13, Խուլիո Էնսիսո, 81 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ