Logo

ԱԱ. Արման Ավանեսյանը` բրոնզե մեդալակիր

16:46 / 09.11.2024Սամբո
null

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը երկրորդ մեդալն է նվաճել։

Արման Ավանեսյանը (98 կգ) մարտական սամբոյում հասել է կիսաեզրափակիչ, սակայն պարտվել է ու բավարարվել բրոնզե մեդալով։ Նա հաղթել է համապատասխանաբար Տաջիկստանի և Բուլղարիայի ներկայացուցիչներին, սակայն կիսաեզրափակիչում չի կարողացել հաղթահարեկ ռուսաստանցի Դմիտրի Ելիսեևիի արգելքը։

Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը մարտական սամբոյում աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Մայիս Ներսեսյանը (64 կգ) և դարձել արծաթե մեդալակիր։ Փախստականների դրոշի ներքո հանդես եկող արցախահայ Դավիթ Հովսեփյանն էլ 58 կգ քաշային կարգի մրցապայքարում նվաճել էր բրոնզե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա