Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զեգրաբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում, տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։
Աշխարհի առաջնությունները կկայանան սեպտեմբերի 13-ից 21-ը և կցուցադրվեն Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


