Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 7 մասնակից կունենա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունում, հաղորդում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցելու է ամբողջական կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) և Դավիթ Օվասափյան (130 կգ)։
Բելգրադն աշխարհի առաջնությունը կընդունի սեպտեմբերի 16-24-ին։ ԱԱ-ն վարկանիշային է լինելու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։


