Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում շարունակվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ապահովեց առնվազն արծաթե մեդալ։
88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը, հաջորդաբար հաղթելով ֆրանսիացի (3-1), վրացի (1-1) և ադրբեջանցի (5-4) մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովի հետ:
71 կգ քաշային Կառլեն Մահինյանը պարտվեց առաջին գոտեմարտում ու դուրս մնաց պայքարից:
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Հայաստանի թիմը 8 մարզիկով է մեկնել սամբոյի աշխարհի առաջնությանը։


